ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդից դուրս գալու որոշման մասին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները։ Հեյլին անցյալ տարի սպառնացել էր, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ 47 պետություն ընդգրկող այս կազմակերպության կազմից, քանի որ այն շարունակաբար քննադատում է Իսրայելին և անդամների ցանկը լրացնում մարդու իրավունքների պաշտպանության հարցում վատ ցուցանիշ ունեցող երկրներով։ |