ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Բացօթյա համերգ՝ Ծաղկաձորում
21:10, 20.06.2018 | mamul.am
3491 | 0

«Մինորա» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Ծաղկաձոր քաղաքի հրապարակում կազմակերպվել է գեղեցիկ բացօթյա համերգ: Համերգին ներկայացվել են ինքնատիպ պարային ու երաժշտական համարներ, հանդես են եկել խմբեր՝ Երևանից ու տարբեր մարզերից:

Բացօթյա համերգ՝ Ծաղկաձորում

««Մշակութային կենտրոնն արդեն երրորդ տարին Ծաղկաձորում կազմակերպում է նման համերգային ծրագիր: Մեր նպատակն է պրոֆեսիոնալ պարն ու երգը ներկայացնել նաև հանրապետության մարզերում, որպեսզի մարզային բնակչությունը ևս անմասն չմնա մշակութային կյանքից»,-նշել է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան): Նրա խոսքով՝ մարզաբնակ հանդիսատեսը միշտ ոգևորությամբ է ընդունում նմանատիպ միջոցառումները: Այս համերգն էլ բացառություն չէր: Միջոցառման մասնակիցներն արժանացել են գավաթների ու պատվոգրերի:

Բացօթյա համերգ՝ Ծաղկաձորում

Մշակութային կենտրոնը նախատեսել է նաև մի շարք համերգներ հանրապետության մարզերում: Առաջիկայում համերգներ տեղի կունենան նաև Սևանում և Դիլիջանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր