ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով
21:45, 20.06.2018 | mamul.am
18070 | 0

14-ամյա Հայկ Հարությունյանն, ում անհետ կորչելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, դեռ չի հայտնաբերվել: Աուտիզմ ունեցող երեխայի որոնողական աշխատանքներն արդեն դադարեցվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Նանա Գնդոյանը տեղեկացրել է, որ ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել հունիսի 18-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Քանի որ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, մենք մեր մասով այդտեղ անելիք չունենք: Գործը դրանով հանձնվում է ոստիկանությանը»,- ասել է Գնդոյանը՝ հավելելով, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն, հանձնարարել է գնալ երեխայի գտնվելու մասին ստացվող ահազանգերի հետքերով: «Այս ամբողջ ընթացքում երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները ապատեղեկատվություն են եղել: Այսօր երեխայի գտնվելու տեղանքի մասով որևէ տեղեկատվություն չենք ստացել»,-նշել է նա:

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի կորչելուց 10 օր անց Արարատի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով դեռ որևէ տեղեկատվություն չկա: «Արմենպրես»-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ասել են, որ երեխայի անհետացման վարկածների հետ կապված որևէ բան ասել չեն կարող, քանի որ գործը դեռ նախաքննության փուլում է:

Արմավիրի մարզի փրկարար վարչության պետ Հովհաննես Մարգարյանն էլ տեղեկացրել է, որ Արմավիրի և Արագածոտնի մարզերում, որտեղից ստացվել են ահազանգեր երեխայի գտնվելու հավանական վայրի վերաբերյալ, ևս որոնողական աշխատանքները դադարեցված են: «Հունիսի 12-ին մարզի փրկարար վարչություն է դիմել Հայկի եղբայր Գոռը, տեղեկացնելով, որ երեխային տեսել են Արմավիրի մարզի Արագած համայնքում, խնդրելով մասնակցել որոնողական աշխատանքներին»,-ասել է Մարգարյանը՝ հավելելով, որ հենց այս օրը դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը, կատարվել են որոնողական աշխատանքներ մարզի 11 համայնքներում և հարակից դաշտերում:

«Աշխատանքներին մասնակցել է 14 հրշեջ-փրկարար, 60 կամավոր, 29 ավտոմեքենա, 3 ամենագնաց կվադրոցիկլ, ապա նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ երեխային տեսել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքում, որտեղ ևս ծավալվել են համատեղ որոնողական աշխատանքներ»,- նշել է փրկարար վարչության պետը:

Առավել մանրամասն՝ սյզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր