ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ինչպես են «օլիգարխ» դպրոցները վերացնում մրցակցությունը». ԿԳ նախարարն ուղիղ եթերում Չեխովի անվան դպրոցի վերաբերյալ բացահայտումներ է անում
22:30, 20.06.2018 | mamul.am
13142 | 0

Հայաստանի կրթության և գիտության նախարարին արտոնագրման վարչությունից զեկուցել են, որ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հիմնական դպրոցի՝ 5-9 դասարանները ներառյալ, լիցեզիան նախատեսված է 710 աշակերտի համար, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցն ունի ավելի քան 900 աշակերտ, էլ չասեմ՝ տարրականը: Ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա կամ խնդիրներ է ունենալու»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` երկար տարիներ շարունակ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են դաշտում արտոնություններ: «Մարդիկ կարողացել են որոշ դեպքերում նաև առանց արտոնագրի գործել դաշտում, և երբ համապատասխան կառույցները ցանկացել են ստուգումներ իրականացնել կամ հասկանալ՝ ինչպես են աշխատում, միանգամից զանգ է եղել համապատասխան գրասենյակներ, ասել են՝ այդ դպրոցների հետ գործ չունեք: Իշխանափոխությունից հետո համապատասխան վարչություններն, ստանալով մեր աջակցությունն, այդ հին բոլոր գործերը վերանայել են»,- նշում է նախարարը՝ հավելելով.- Այլևս որևէ մեկի կապերն այս դաշտում չեն աշխատելու, այս դաշտում աշխատելու է բացառապես օրենքը, և որեւէ մեկը չի կարող իրեն դրանից վեր դասել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր