ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Պիստն ու Տարոն Մարգարյանը քավոր-սանիկ են
14:45, 21.06.2018 | mamul.am
28574 | 2

Արդեն հայտնել էինք, որ ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարանները, այդ թվում՝ «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի տունը, որտեղից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ: Ասում են՝ Էրեբունի վարչական շրջանից թաղային հեղինակություն Պիստն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են: Քաղաքապետի դեմ ցույցերի օրերին Պիստն իր «շքախմբով» եկել էր աջակցելու վերջինին: Ավելին, լուրեր կան, որ շարժման օրերին հենց նա էր մտնում համայնքի մանկապարտեզները և հրահանգում տնօրեններին ֆեյք էջեր բացել ու Հանրապետականի լոբբինգն անել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր