ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Տղամարդու խոստում տված մենթն այդպես էլ իր խոստմանը հավատարիմ չեղավ». Արթուր Հայրապետյան
02:05, 25.06.2018 | mamul.am
10578 | 0

Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գել է.

Գալու է մի օր, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողը, ով ուզում է լինի՝ պատասխանատվության ենթարկվի։
Այս տարիների ընթացքում ո՞վ պատասխանատվության ենթարկվեց, բոլոր գործերը պարտակեցիք՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այդ թվում նաև իմ գործը, ու այդպես էլ հողի տակ անցավ այն ծակված մենթը, որը բռությամբ՝ ծեծի, հայհոյանքների ուղեկցությամբ ինձ Մաշտոցի բաժին տարավ՝ ինչպես «հանցագործ»-ի։ Բաժնում ինձնից ներողություն խնդրեցին, բայց տղամարդու խոստում տված մենթն այդպես էլ իր խոստմանը հավատարիմ չեղավ, որովհետև շունը շան թաթ չի տրորի։
Ինչ անենք, փաստերով դիմենք դատախազությո՞ւն...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր