ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Հանուն գումարի պատրաստ է գնալ ամբողջ ժողովրդի արդար ձայնի դեմ». Արթուր Միկոյանը՝ Լևոն Բաղդասարյանին
01:10, 25.06.2018 | mamul.am
16184 | 6

Երիտասարդ գրող Արթուր Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը Ձեր հայտարարության պահին բացակայել է, որով վիրավորել և զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը՝ հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից: Եթե անձը մեղադրվում է առերևույթ ծանր հանցագործություն կատարելու մեջ, և դա երկրի առաջին դեմքի կողմից հրապարակայնորեն հայտարարվում է, որից հետո պետական լիազոր մարմինները լծվում են Ձեր ասածը սրբագրելու, ապա փաստում եմ, որ Հայաստանում նմանօրինակ հնչեղ գործերով չի կարող լինել արդարադատություն»,- Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյան։
Նրա խոսքով, պետական մարմինները, հաշվի չառնելով Մանվել Գրիգորյանի հիվանդությունները, նրան կալանքի տակ են վերցրել: «Սա միջազգային նորմերով որակվում է որպես անմարդկային, ծանր հանցագործություն»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ իր խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրա խոսքով, Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Մանվել Գրիգորյանից:
Հ․Գ․ Մարդկային ոչ մի բարոյական չափանիշով չառաջնորդվող, ներքին մինիմալ ազատությունից զուրկ մարդը, հանուն գումարի պատրաստ է գնալ ամբողջ ժողովրդի արդար ձայնի դեմ։
Մեղա՜ քեզ, Աստված

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր