ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Վաղը մեծ ավտոերթ և քայլարշավ է լինելու». Վազգեն Գալստյան
22:25, 24.06.2018 | mamul.am
20893 | 0

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը գրել է.

Վաղը՝ ամսի 25-ին մեծ ավտոերթ և քայլարշավ է լինելու։
Ժամը 16:00-ից ավտոերթ է տեղի ունենալու Գնդեվազ-Կեչուտ-Ձախափնյակ-Աջափնյակ ճանապարհով և բնակավայրերի մեջ։ Ավտոերթը կավարտվի Տաքսիների կանգառ, Փոստ, քաղաքապետարան հատվածում ժամը 18:00:

Ժամը 18:00 քայլարշավ կսկսվի Փոստի մոտից դեպի Լիդիանի կողմից վարձակալված Մոսկվա նախկին առողջարան, որտեղ այս պահին գտնվում են Լիդիանի և կապալառու կազմակերպությունների աշխատողների որոշ մասը։

Վայք, Եղեգնաձոր - Վայոց Ձոր, Երևան և այլ բնակավայրերից բոլոր ցանկացողները կարող են միանալ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր