Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.44, EUR 564.60, RUB 7.28, GBP 637.06
+16 °C, +16 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հայաստանի շուրջը լարվածությունը մեծանում է». Երջանիկ Աբգարյան
16:15, 25.06.2018

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի շուրջը լարվածությունը մեծանում է: Ադրբեջանն աննախադեպ զորակուտակումներ է կատարում հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտիներում, ամերիկյան ուղղաթիռներ են ընկել Ադրբեջանի ձեռքը, Թուրքիայի օդուժի ռազմական ինքնաթիռներն են հայտնվել Ադրբեջանում, Նախիջևանում սպառնալիորեն մեծանում են զինակուտակումները, ակտիվորեն շարունակվում են նոր դիրքավորումների աշխատանքները, թուրքերը սկսում են Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը և այլն, և այլն: Մյուս կողմից, չնայած հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունների թվացյալ հանդարտությանը, պուտինյան վարչախմբի պատվերով գործող ռուսական քարոզչությունը տարաբնույթ հակահայկական նյութերով է հեղեղում այդ երկրի մամուլը՝ սկսած հայերի ծագումնաբանությունից մինչև արմենոիդների ոչնչանալու անխուսափելիությունը և Հայաստանի գոյության անիմաստությունը: Սա, կարծում եմ ռուս-թուրք-ադրբեջանական դավադիր համագործակցության բացահայտ սպառնալիքի դրսևորում է՝ ընդդեմ հայկական հեղափոխության և հայ ժողովրդի: Կարծում եմ՝ Հայաստանի նոր իշխանության համար եկել է եզրահանգումններ կատարելու և միջոցառումների դիմելու ժամանակը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր