mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 480.62, EUR 560.16, RUB 7.58, GBP 625.72
+19 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Թիկնապահաթափ անել հարկատուներիս հաշվին «անվտանգ» շրջողներին». Էդմոն Մարուքյանը՝ վարչապետին
14:30, 25.06.2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Պաշտոնապես դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով վերանայել պետական պաշտպանությունից օգտվող անձանց ցանկը։

Մասնավորապես, համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի՝ պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին.
2) վարչապետին.
3) Ազգային ժողովի նախագահին.
4) նույն օրենքով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։ (…)

Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:

Նույն օրենքի կարգավորմամբ՝ վարչապետի նշված որոշումը ենթակա չէ հրապարակման:

Ըստ այդմ, առաջարկել եմ առանց հրապարակելու խնդրո առարկա որոշում(ներ)ը՝ վերանայել և նեղացնել պետական պահպանությունից օգտվող պաշտոնատար անձանց շրջանակը՝ կրճատելով այն անձանց, ովքեր առանց իրական անհրաժեշտության երթևեկում են պետական մեքենաներով, փարոսիկներով, ուղեկցող մեքենաներով, թիկնապահներով, օգտվում այլ առավելություններից, ինչը հնարավորություն կտա զգալիորեն տնտեսել պետական բյուջեի միջոցները։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր