ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Արսինե Խանջյանը հրավիրում է դիտելու 2016-ից սկսած ՀՀ ներքաղաքական վիճակի մասին ֆիլմը
15:10, 25.06.2018 | mamul.am
10712 | 2

Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ռեժիսոր, ակտիվիստ Սեդա Գրիգորյանը ներկայացնում է իր ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՏՈՒՆ կարճամետրաժ ֆիլմը, որում վավերագրել է 2017-ի ապրիլին մեր իրականացրած նախաձեռնությունը՝ որպես անկախ դիտորդներ մասնակցելով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին։
«Արդարություն Հայաստանում» խումբը Հայրենիքում և Սփյուռքում երկու քաղհասարակությունների մոբիլիզացիա էր նախաձեռնել՝ կոչ անելով սեփական ներդրումը բերել՝ որպես մտահոգ հայեր, ովքեր ուզում էին թափանցիկ և արդար ընտրություններ տեսնել օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանվածության միջավայրում։
Ֆիլմը հատկապես արդիական է այս տարվա թավշյա հեղափոխության համատեքստում, որը հաջողությամբ պսակվեց Նիկոլ Փաշինյանի (այժմ ՀՀ Վարչապետ) խաղաղ առաջնորդության և երկար սպասված սոցիալական, տնտեսական և քաղաքական փոփոխությունների հանդեպ Հայաստանի ժողովրդի անխախտ հավատի, հույսի և հաստատակամության շնորիվ։
Անձամբ իմ կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սեդա Գրիգորյանին, ով 2016-ի իմ ձերբակալությունից ի վեր նվիրումով հետևել է իմ յուրաքանչյուր քայլին՝ ուղղակի ու խորաթափանց կերպով տեղեկացնելով, թե ինչ ճակատագրի է արժանանում Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, որն անկախությունից ի վեր՝ նախկին բռնի ռեժիմների օրոք, շարունակ պայքարել է իր խոսքը հնչեցնելու և արդարության հասնելու համար:
Ֆիլմը ցուցադրվելու է Ոսկե Ծիրան կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրի շրջանակներում՝ Կինեմատոգրաֆիստների միության մեծ դահլիճում (Կինոյի տուն, Վարդանանց 18, մուտքը՝ Արամի փողոցից), հուլիսի 13-ին, 18:00-ին (ժամը ենթակա է հաստատման):

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հիմնադիր անդամներն են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը, Վահե Բերբերյանը և Արսինե Խանջյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր