Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.44, EUR 564.60, RUB 7.28, GBP 637.06
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը՝ «Երևան» հիմնադրամի մասին տեղեկություն չտրամադրելու վերաբերյալ». Լենա Նազարյան
15:35, 25.06.2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նորից «Երևան» հիմնադրամի մասին:
Երբ հեղափոխությունից առաջ ՊԵԿ-ին խնդրեցի տրամադրել «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկը, պարզվեց, որ հիմնադրամը չի կատարել ՊԵԿ նախագահի հրամանը և չի տրամադրել այդ տեղեկությունը:

Այն ժամանակ ՊԵԿ-ը ոչ միայն վարչական վարույթ չհարուցեց այս խախտման կապակցությամբ, այլ նաև փոխեց ՊԵԿ-ի հրամանը, որպեսզի այդ տվյալները համարվեն անձնական գաղտնիք և փակ լինեն հանրության համար:

Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը, որտեղ ասված է, որ տեղեկություններ չտրամադրելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և նաև փոփոխություն է կատարվել ՊԵԿ նախագահի հրամանում` նախատեսելով հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություններում ֆինանսավորողների խմբի արտացոլման ձևաչափ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր