ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մարթեն Յորգանցի «Ճկույթիկ» համերգային ծրագիրը՝ Հյուսիսային պողոտայում
22:35, 28.06.2018 | mamul.am
32325 | 1

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ 2018» եռամսյա ծրագրի շարքում բազմաթիվ են երեխաների համար նախատեսված հետաքրքիր միջոցառումները:

Հյուսիսային պողոտայում անցկացված «Ճկույթիկ» խորագրով մանկական համերգային ծրագրի շրջանակում Երևանում էր ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը: Երեխաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու երգչի ամենահայտնի և սիրված, նաև մանուկների համար ուսուցողական կարևոր նշանակություն ունեցող ստեղծագործությունները: Համերգի ընթացքում փոքրիկները ձայնակցել, պարել և, առիթը բաց չթողնելով, լուսանկարվել են Մարթեն Յորգանցի հետ:

Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապատենական ստեղծագործական կենտրոնների սաները:

Միջոցառման մասնակիցը դարձած մանուկների ծնողները նկատել են, որ մայրաքաղաքի սրտում Յորգանցի բացօթյա անվճար համերգը հաճելի իրադարձություն էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր