ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ո՞ր կոնֆեդերացիան ներկայացնող երկիրը կհռչակվի աշխարհի չեմպիոն. MAMUL.am-ի ընթերցողների կարծիքը
17:55, 30.06.2018 | mamul.am
10002 | 0

Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցում է 5 կոնֆեդերացիա ներկայացնող 32 հավաքական։ Հինգ կոնֆեդերացիաների թիմերը հետևյալն են՝

Ասիա՝ AFC (Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա)

Իրան, Ճապոնիա, Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա

Աֆրիկա՝ CAF (Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա)

Նիգերիա, Եգիպտոս, Սենեգալ, Մարոկկո, Թունիս

Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա՝ CONCACAF (Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիա)

Մեքսիկա, Կոստա Ռիկա, Պանամա

Հարավային Ամերիկա՝ CONMEBOL (Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա)

Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա, Կոլումբիա, Պերու

Եվրոպա՝ ՈՒԵՖԱ

Ռուսաստան, Բելգիա, Գերմանիա, Անգլիա, Իսպանիա, Լեհաստան, Իսլանդիա, Սերբիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա։

MAMUL.am-ը հարցում էր անցկացրել՝ պարզելու՝ ինչ են կարծում մեր ընթերցողներն, ո՞ր կոնֆեդերացիան ներակայացնող երկիրը կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Հարցվածների մեծամասնությունը՝ 58 %-ը, կարծում է, որ աշխարհի չեմպիոն կհռչակվի ՈՒԵՖԱ-ն ներկայացնող երկրի հավաքական, 36 %-ի կարծիքով չեմպիոն կհռչակվի Հարավային Ամերիկան ներկայացնող երկրի հավաքական։ Մյուս կոնֆեդերացիաները հավաքել են չնչին ձայներ։ Այսպես, հարցվածների 3 %-ն աշխարհի չեմպիոն է տեսնում Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկան ներկայացնող երկրի հավաքականին, 2 %-ը՝ Ասիան ներկայացնող հավաքակն, 1 %-ը՝ Աֆրիկան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր