ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Քննչական կոմիտեի քայլերը թիվ 16 պոլիկլինիկայի մասով ինձ համար անհասկանալի են». Դավիթ Խաժակյան
17:45, 02.07.2018 | mamul.am
4720 | 0

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն, անդրադառնալով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, գրել է.

«Քննչական կոմիտեի քայլերը թիվ 16 պոլիկլինիկայի մասով ինձ համար անհասկանալի են։ Երբ վարույթ ընդունվեց տնօրենի միլիոնանոց չարաշահումների գործը, որևէ հաղորդում չտրվեց և բավականին երկար ժամանակ անցավ, մինչ ես հրավիրվեցի ցուցմունք տալու։

Այժմ, որքան հասկանում եմ, քրեական գործեր են հարուցվել բուժանձնակազմի այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ցուցմունք են տվել ընդդեմ նախկին տնօրենի, ով իրենցից կաշառք է պահանջել և ստացել։

Բնական է նաև, որ այս հաղորդագրությունը ազդելու է մյուս բուժաշխատողների վրա, ովքեր ևս պատմելու բան ունեն նախկին տնօրենի վերաբերյալ։

Ինչո՞ւ տնօրենի մասով հրապարակում չարվեց, ինչո՞ւ է այսքան ձգձգվում այս գործը և վերջապես ո՞րն էր անհրաժեշտությունը նման պայմաններում կաշառք տված բուժաշխատողների նկատմամբ հարուցված գործը այսպես լուսաբանել...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր