ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ճապոնիայում շոգի պատճառով 7 օրում 3 մարդ է մահացել, ավելի քան 3,4 հազար մարդ հոսպիտալացվել է
16:20, 03.07.2018 | mamul.am
6825 | 2

Ճապոնիայում շոգի պատճառով 7 օրում 3 մարդ է մահացել, ավելի քան 3,4 հազար մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է Ճապոնիայի գլխավոր հրդեհային ծառայությունը:

Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում երկրում հոսպիտալացվել է 3473 մարդ:

Ճապոնիայում 2017թ. շոգի պատճառով 44 մարդ է մահացել:

Իշխանությունները բնակիչներին կոչ են անում ավելի շատ հեղուկ օգտագործել, գլխարկներ կրել և շատ ժամանակ չանցկացնել արևի տակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր