ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ո՞ր երկիրը ներկայացնող հավաքականը կհռչակվի աշխարհի չեմպիոն. MAMUL.am-ի ընթերցողների կարծիքը
17:45, 06.07.2018 | mamul.am
9571 | 0

Ռուսաստանում ավարտին է մոտենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Րոպեներ անց կմեկնարկի 1/4 եզրափակչի պայքարը։

MAMUL.am-ը հարցում էր անցկացրել՝ պարզելու՝ ինչ են կարծում մեր ընթերցողներն, ո՞ր երկիրը ներակայացնող հավաքականը կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Հարցվածների մեծամասնությունը՝ 29 %-ը, կարծում է, որ աշխարհի չեմպիոն կհռչակվի Բրազիլիայի ընտրանին, 24 %-ի կարծիքով չեմպիոն կհռչակվի Ֆրանսիան։ Մյուս հավաքականները հավաքել են ավելի քիչ ձայներ։ Հարցվածների 15 %-ն աշխարհի չեմպիոն է տեսնում Բելգիային, 10 %-ը՝ Ուրուգվային, 9 %-ը՝ Ռուսաստանին, 7 %-ը՝ Խորվաթիային, 5 %-ը՝ Անգլիային, 1 %-ը՝ Շվեդիային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր