ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թուրքիայում գնացքի վթարի հետևանքով 24 մարդ է զոհվել, 338-ը վիրավոր է
10:35, 09.07.2018 | mamul.am
18249 | 0

Թուրքիայում գնացքի վթարի հետևանքով 24 մարդ է զոհվել, հաղորդում է CNN Turk-ը: Ավելի վաղ հաղորդվել է 10 զոհի մասին:

Վիրավորների թիվը հասնում է մինչև 338-ի:

Ներկա պահին բոլոր տուժածներին հոսպիտալացրել են, նրանց անհրաժեշտ բուժում են ցուցաբերում:

Հուլիսի 8-ին Ստամբուլից Ուզունկյոպրյու ուղևորվող 5 գնացքը դուրս է եկել ռելսերից և շրջվել:

Թուրքիայի տրանսպորտի նախարարության տեղեկությունների համաձայն` վթարը տեղի է ունեցել հորդառատ անձրևների պատճառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր