ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ցուկերբերգին հաջողվել է ավելացնել կարողությունը՝ Facebook-ի բաժնետոմսերի 2,4% աճի շնորհիվ
12:15, 09.07.2018 | mamul.am
10604 | 0

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` 81,6 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է երրորդ տեղը Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում:

Նա առաջ է անցել Bank of America-ի խոշոր բաժնետեր Ուորեն Բաֆեթից:

Գործակալությունը նշում է, որ Ցուկերբերգի կարողությունն աճել է հունիսի 6-ին Facebook-ի բաժնետոմսերի 2,4% աճի ֆոնին:

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը` 94,2 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է երկրորդ տեղը: Առաջին տեղում կրկին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, ում կարողությունը գնահատվում է 142 միլիարդ դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր