ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Հարցում. ցանկանո՞ւմ են արդյոք երևանցիները քաղաքապետի պաշտոնում տեսնել Թեհմինա Վարդանյանին
22:15, 10.07.2018 | mamul.am
30171 | 15

Համացանցում քննարկվում է Երևանի քաղաքապետի հնարավոր թեկնածուի անունը: Շրջանառվում է, որ Տարոն Մարգարյանին կարող է փոխարինել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: «Եթե թիմը տեսնի, որ ես պետք է լինեմ քաղաքապետի թեկնածու, ապա միասնական քննարկման արդյունքում կլինի վերջնական որոշումը: Այս պահին նման հարց չի քննարկվում»,- ասել է Վարդանյանը:

Հարցման նպատակն է պարզել՝ ցանկանո՞ւմ են արդյոք երևանցիները քաղաքապետի պաշտոնում տեսնել Թ. Վարդանյանին:

Նշենք, որ Երևանի քաղաքապետի հրաժարականից 3 օր հետո, ՏԻՄ օրենքով, ավագանին արտահերթ նիստ պետք է գումարի՝ որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: Եթե քաղաքապետի արտահերթ ընտրությունների համար նշանակված նիստի օրը թեկնածուներից որևէ մեկը չի ստանում բավարար ձայներ, ավագանին լուծարվում է: Ավագանու բոլոր խմբակցություններն ունեն քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրավունք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր