ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թերեզա Մեյը պաշտոնանկ է արել Բորիս Ջոնսոնին և առաջացրել խորհրդարանի ծիծաղը
14:50, 10.07.2018 | mamul.am
11972 | 0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջացրել է երկրի խորհրդարանի ծիծաղը՝ խոսելով կառավարության երկու անդամների պաշտոնանկության մասին:

Թերեզա Մեյը ծիծաղը զսպելով շնորհակալություն է հայտնել երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին այն «ոգևորության համար, որով վերջինն առաջ էր տանում երկրի շահերը»: Խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն հեգնանքով կոչ է արել պահպանել կարգը՝ հայտարարելով, որ իրեն «չափազանց հետաքրքիր է լսել այդ կարևոր ելույթը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էր տվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման հարցով նախարար Դևիդ Դևիսը: Նա և Բորիս Ջոնսոնն իրենց անհամաձայնությունն էին հայտնել Թերեզա Մեյին՝ պահանջելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման առավել կոշտ սցենար, իսկ Մեյը ԵՄ-ից երկրի դուրսբերման «բիզնեսի համար մեղմ» տարբերակի կողմնակիցն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր