ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Վերջերս խոսք է պտտվում Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման միջոցառումներն ուժեղացնելու անհրաժեշտության մասին». Հովսեփ Խուրշուդյան
19:25, 11.07.2018 | mamul.am
10796 | 6

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը գրել է.

«Վերջերս խոսք է պտտվում Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման միջոցառումները ուժեղացնելու անհրաժեշտության մասին, հաշվի առնելով որ օլիգարխիան եւ նախկին իշխանությունները անհանգստացած են իրենց թալանածի մի մասը ժողովրդին վերադարձնելու հեռանկարով: Կարծում եմ որ օլիգարխներն ու օլիգարխիկները, բոլոր նախկին իշխանավորները թերագնահատում են ժողովրդի ցանկությունները, հասարակական պահանջը՝ իրենց հանդեպ վենդետա իրականացնելու մասով: Այնպես որ, հենց նրա՛նք է որ պետք է միջոցներ ծախսեն/ձեռնարկեն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ինչ-ինչ այլ սուբյեկտների հնարավոր ոտնձգություններից ապահովելու ուղղությամբ, քանի որ հենց Նիկոլն է, որ մեղմում է բոլոր կալիբրի հանցագործների հանդեպ լայն և լիարժեք հաշվեհարդար իրականացնելու հասարակական պահանջը։ Որևէ կասկած չպետք է լինի, որ կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են գործող վարչապետի հետ ինչ-որ բան պատահելու դեպքում շատ ավելի արմատական միջոցառումներ իրականացնել Հայաստանի ավգյան ախոռները ավելի կոշտ միջոցներով և արագացված տեմպերով մաքրելու ուղղությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր