ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ Հռոմում անցկացվող երաժշտական մրցույթ-փառատոնի շրջանակում
23:05, 11.07.2018 | mamul.am
2543 | 0

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 11-ին Իտալիայում անցկացվող «Երաժշտության ներքո» խորագիրը կրող երաժշտական փառատոնի և դաշնամուրային մրցույթի շրջանակներում կղեկավարի Հռոմի Roma Tre նվագախումբը։ Որպես մենակատարներ հանդես կգան մոսկվայաբնակ մեր հայրենակից, ջութակահար Հայկ Կազազյանը և հայտնի կլարնետահար Շիրլի Բրիլը։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի և Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Համերգը կկայանա Հռոմի հանգույն օպերային թատրոններից մեկնում՝ 1732 թվականին բացված Teatro Argentina-ում։ Այն կառուցված է Պոմպեյի թատրոնի մի հատվածում։

«Երաժշտության ներքո» միջազգային փառատոն-մրցույթը կյանքի է կոչվում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։ Այն մեկնարկել է հուլիսի 9-ին և կշարունակվի մինչև հուլիսի 17-ը։ Փառատոնային համերգներն երաժշտասերներին հնարավորություն կտան ունկնդրելու ամենատարբեր երկացանկ՝ օպերայից, մինչև սիմֆոնիկ, դաշնամուրային և նվագախմբային գործեր։

Մրցույթ-փառատոնի նպատակն է ներկայացնել աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների, ինչպես նաև դասական արվեստում բացահայտելու նոր անուններ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր