ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետի պաշտոնում իր հնարավոր թեկնածության վերաբերյալ
13:40, 11.07.2018 | mamul.am
8126 | 1

Այսօր քաղաքապետի թեկնածուի ընտրության թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը պատասխանելով հարցին, թե ինչու շրջանառվեց իր անունը, ասաց, որ տեղյակ չէ, թե ով և ինչպես է դա տարածել.

«Չեմ կարող ասել, ես դա իմացել եմ համացանցից, որևէ կասկած չունեմ, թե ով է դրա հեղինակը»:

Հարցին, թե երբևէ նման միտք հայտնե՞լ է, որ կցանկանար քաղաքապետ դառնալ, ասաց, որ երբևէ նման հավակնություն չի ունեցել և դա իր համար նոր իրավիճակ է: Նա կարծիք հայտնեց, որ «Հանրապետական» կուսակցությունը ողջախոհություն կունենա և չի առաջադրի քաղաքապետի թեկնածու կամ ավագանու ցուցակ. «Որովհետև ավագանու ցուցակը նայելիս՝ հասկանում ես, որ մի մասը մտավորականներ են և այս փոփոխութունների և բացահայտումների արդյունքում չեն ցանկանա այլևս առաջադրվել որպես ավագանու «Հանրապետական» կուսակցության թեկնածուներ:

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ մեկամսյա ժամկետում, ըստ օրենքի, Երևանի ավագանին պետք է քաղաքապետ ընտրի:

«Դեռևս կայացված որևէ որոշում չունենք, բայց վստահ եմ, որ այդ որոշումը մենք կարող ենք կայացնել»,- ասաց նա:

Անդրադառնալով քաղաքապետարանի անվան շուրջ բարձրաձայնված կոռուպցիոն դեպքերին, որոնցից է «Երևան» հիմնադրամին առչվող դեպքը, Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենց խնդիրն է վեր հանել դրանք, տալ իրավապահներին, որպեսզի նրանք այդ բացահայտումներն անեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր