ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
16:35, 11.07.2018 | mamul.am
10223 | 0

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, որտեղ այս պահին ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Նախատեսվում են նաև հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի և Լատվիայի, Լիտվայի, Իտալիայի նախագահների, Բելգիայի և Հունաստանի վարչապետերի հետ:

Վարչապետը հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հուլիսի 13-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր