Երևանի ավագանու այսօրվա նիստից հետո «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ն չի առաջադրի քաղաքապետի թեկնածու: Հարցին՝ «Երկիր Ծիրանի»-ի հետ համատեղ թեկնածու առաջադրելու քննարկումներ եղե՞լ են, պատասխանել է՝ ոչ: Լրագրողների հարցերին է պատասխանել նաև ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանը: «Առայժմ չենք տեսնում Տարոն Մարգարյանին փոխարինող»,- ասել է նա: «Հնարավոր է՝ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի, դա իմ կարծիքն է»,- շարունակել է ՀՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Մկրտչյանը: Հիշեցնենք՝ այսօրվա նիստում որոշվեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել հուլիսի 16-ին: Տեղեկացնենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։ Սակայն ՀՀ կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: |