Ձայների 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք՝ նախատեսվում է մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Քաղաքացիներին զիջվող գումարի չափը շուրջ 13,7 մլրդ դրամ է կազմում, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք: Վարչական պատասխանատվությունից, սակայն, չեն խուսափի կեղծ կամ առանց պետհամարանիշերի, ոչ սթափ վիճակում ու առանց ԱՊՊԱ ապահովագրության մեքենա վարելու համար տուգանված վարորդները։ |