ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հեղափոխությունը ե՞րբ է հասնելու Բագրատաշենի մաքսակետ». Ոսկան Սարգսյան
17:05, 12.07.2018 | mamul.am
5585 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

Նոր կառավարությունը ե՞րբ է զբաղվելու Բագրատաշենի մաքսակետի խնդրով: Հայաստանի հյուսիսային դարպասում անընդհատ խնդիրներ են ստեղծում: Հայաստան փոքր քանակով ապրանք ներկրողների համար, որի պատճառով մարդիկ պարբերաբար փակում են մաքսային ուղեփակոցը: Ինչպե՞ս է ստացվել, որ անցյալ տարի Նոյեմբերյան քաղաքի բնակչին ծեծած, սեռական հայհոյանքներ տված մաքսակետի հերթափոխի պետը հիմա մաքսակետի պետ է դարձել: 130-150 հազար դրամ աշխատավարձի համար մաքսակետի աշխատողները ամիսը 8 օր Երևանից 220 կմ կտրելով՝ Բագրատաշեն չէին հասնի, եթե այլ եկամուտներ չունենային: Հեղափոխությունը ե՞րբ է հասնելու Բագրատաշենի մաքսակետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր