ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: «Արմենպրես»–ը հայտնում է, որ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների խորացմանը, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: ՀՀ վարչապետը ողջույններ է փոխանակել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: |