ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը ՊՆ-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակին չի տրամադրի
00:05, 13.07.2018 | mamul.am
3530 | 0

Այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին, ՀՀ Վարչական դատարանը մերժեց Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը:

Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր