ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Զարուհի Փոստանջյանի աջակիցները կհավաքվեն քաղաքապետարանի դիմաց
00:10, 15.07.2018 | mamul.am
14939 | 0

Արդեն հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում: Արտահերթ ընտրությունը հուլիսի 16-ին է: «Ելք»-ն այսօր հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու ու չի մասնակցելու նիստին, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ թեկնածու չի առաջադրելու ու արտահերթ նիստին չի մասնակցելու նաև ՀՀԿ-ն: Մյուս խմբակցությունները դեռևս հայտարարություն չեն տարածել:

ՏԻՄ օրենքի համաձայն, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Սպասվում է, որ հուլիսի 16-ին քաղաքապետ չի ընտրվի:

Տեղեկացնենք նաև, որ հուլիսի 16-ին առավոտյան ժամը 10-ին Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները նախաձեռնել են աջակցության հանրահավաք՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր