Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Թատրոնների գեղարվեստական ղեկավարներին պետք է փոխել: Հարգելի մշակույթի նախարարուհի, պետք է ձեր սիրելի թատրոնը փրկել: Տարիներ շարունակ թատրոններում նույն մարդիկ են աշխատել, արդյունքը թողնում եմ ձեզ, թե ինչ են արել և պետության հաշվին ինչ ներկայացումներ են բեմադրել և ինչ արդյունք է ունեցել.. սկսած փող լվալուց.. դրա մասին թատերագետներն անգամ չեն խոսել, որովհետև թատերագետ էլ չունենք՝ մեկ, երկու հոգի կան, որոնք գրում են կոպեկների հաշվին, բայց դա դեռ այն չէ, որի վրա կարելի է հույս դնել: Մայր թատրոնը ողբալի վիճակում է: Եթե վերջին ներկայացումներից «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը նայել եք ու բան հասկացել եք, ուրեմն կհաստատեք, որ այդ ներկայացումը գեղի կլուբի մակարդակից էլ ցածր ներկայացում է: Նայեք, թե թատրոնների գեղարվեստական ղեկավարները ինչպես են ապրում, ինչպես են ապրում դերասանները, որոնք եթե գեղղեկի հետ մտերմիկ հարաբերությունների մեջ չեն, հնարավոր է տարիներով դեր չունենան: Մայր թատրոնում տեսեք քանի դերասան կա, և.. ինչ են անում այդ հարյուրավոր դերասանները.. տարիներով մի դեր չեն խաղում: Նայեք ու կտեսնեք, թե ինչ շքեղության մեջ են գեղարվեստական ղեկավարները ապրում, իսկ ինչ թշվառության մեջ են ապրում հազիվ գոյություն քարշ տվող դերասանները: Անգամ սերիալներ նկարող ռեժիսոր-պրոդյուսեր-ներն են դերասանների հաշվին հարստանում.. Ինչ եմ ուզում ասել, որ նավթալինոտ ու մատածողությունը կարծրացած գեղարվեստական ղեկավարներին թատրոններից հեռացնելու ժամանակն է, պետք է թատրոններում երիտասարդ բեմադրող ռեժիսորներ աշխատեն ու թատրոնը պետք է նոր շնչով լցվի, որի հիմքում թատրոնները կրկին կվերածնվեն: Բավական է թատրոնները իրենց գեղղեկերի շնորհիվ՝ ապաշնորհ փեսա, աղջիկ, տղա-ները դարձնեն իրենց հոր դյուքանը: |