ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«ԱԱԾ-ի մուտքը տնտեսվարողների մոտ պետք է խստիվ արգելվի». Էդիկ Բաղդասարյան
15:45, 14.07.2018 | mamul.am
7462 | 0

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չվճարված հարկերը հետ բերելու հստակ մեխանզիմը պետք է մշակի կառավարությունը։ Տարբեր տնտեսվարողներ արդեն ահազանգում են, նրանք ինչ-որ բան նախաձեռնելու մասին այլևս չեն մտածում, դադարեցրել են իրենց ծրագրերի մի մասը, որովհետև չեն բացառում, որ ԱԱԾ-ն իրենց էլ կայցելի։ Երեք ամիս առաջ նրանք աշխատում էին լրիվ ուրիշ Հայաստանում։ Այդ Հայաստանում գործում էր կոռուպցիոն հստակ սխեմաններ։ Հազվագյուտ են եղել գործարարներ, որոնք չեն մտել այդ սխեմաների մեջ, պայքարել են, հայտնվել են դատարաններում ու դժվարությամբ գոյատևել։ Բայց բիզնեսում հաջողություններ ունեցողները հիմնականում ենթարկվել են խաղի կանոններին, իսկ այդ կաննոները ենթադրում էր հարկեր թաքցնելը ու կաշառքներ տալը։ Բնականաբար, կային արտոնյալների տարբեր շերտեր։ Սուպերմարկետների պատմությունից պարզ դարձավ, որ ՊԵԿ-ի, Ֆիննախի հետ կար պայմանավորվածություն։ Եվ նրանք էլ, ըստ այդ պայմանավորվածության աշխատում էին։ Հիմա ամբողջ այդ բուրգը փլվել է, հարկայինը պետք է հանգիստ ներկայանա տնտեսվարողներին, հաշվարկի թաքցրածը և պայմանավորված ժամանակցույցով հնարավորություն տա նրանց բյուջե վերադարձնել այդ փողը։ ԱԱԾ-ի մուտքը տնտեսավարողների մոտ պետք է խստիվ արգելվի։ Որովհետև, այս գործելաոճը, բերելու է կապիտալի մեծ արտահոսքի։ Մշակեք խաղաղի կանոնները, կանխատեսելի դարձրեք բիզնես միջավայրը և բյուջեն ինքն
իրեն կլցվի։ Իսկ դրսի ներդրողներին գրավելու է հենց այդպիս միջավայրը։ Դրսից ներդումները դժվար են լինելու և պետք չի ներսի հնարավորություններից զրկվել անհեռատես քաղաքականության պատճառով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր