ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում». «Սպայկա» ընկերության պաշտոնյա
10:15, 15.07.2018 | mamul.am
8365 | 1

«Սպայկա» ընկերության Գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի լրագրողներ
Ի պատասխան ձեր հարցումների, այս պահին կարող ենք հայտնել միայն, որ այսօրվա ՊԵԿ հաղորդագրության համաձայն «Սպայկա» ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին մենք ևս տեղեկացել ենք մամուլից և մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թե՛ Կառավարության հուլիսի 4-ի նիստում, թե՛ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպայկա» ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել, ստուգումներ եղել են ընկերության տարածքում գործող երկու այլ ընկերություններում։ Սակայն, այս հայտարարությունից մեկ օր անց ՊԵԿ-ը «Սպայկա» ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին է հայտարարում։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Կարծում ենք, որ ՊԵԿ-ը մեզ լրացուցիչ պարզաբանումներ կանի, որից հետո կհստակեցնենք մեր անելիքները։
Հարգանքով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր