ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ժենգյալով հաց»-ի փառատոն՝ Մարտակերտում
17:05, 16.07.2018 | mamul.am
7266 | 0

Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում տեղի է ունեցել արցախյան ամենահամեղ ուտեստներից մեկի՝ ժենգյալով հացի փառատոնը: Այս մասին տեղեկացնում է
Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթը:

Փառատոնի նպատակն է հրավիրել թե՛ մարդկանց, թե՛ պաշտոնյաների, թե՛ զբոսաշրջիկների և թե՛ էկոտուրիստների ուշադրությունը դեպի Հաթերք և փոփոխություն մտցնել գյուղի առօրյայի մեջ:

Ժենգյալով հացը համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը: Յուրաքանչյուր արցախցի լավ գիտի նրա պատրաստման ձևը և համեղ համը, որը ուտելուց երբեք չես կշտանա: Ժենգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներից է պատրաստվում: Արցախի տարբեր կողմերից Հաթերք էին ժամանել արհեստավարժ մասնագետներ, որոնք հյուրերին ծանոթացնում էին ժենգյալով հացի պատրաստման հմտություններին, առանձնահատկություններին և գաղտնիքներին։

Տոնական սեղանների անպակաս մասն էին կազմում նաև խորովածը, գինին, վիլսալին, փախլավան, կաթնաշոռով հացը, բազմապիսի թթուների և մուրաբաների տեսականին, և այլ ազգային համեղ ուտեստներ: Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ազգային և հայրենասիրական երգ ու պարով՝ Հաթերքի միջնակարգ դպրոցի աշակերտների, մանկապարտեզի սաների և Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի երգիչների կատարմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր