ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Չեմ փոշմանում, որ հեռացել եմ «Ռեալ»-ից». Ռոնալդուն ներկայացվեց որպես «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ
00:20, 17.07.2018 | mamul.am
9572 | 0

Թուրինի «Յուվենթուս»-ն այսօր պաշտոնապես ներկայացրեց Պորտուգալիայի ազգային հավաքականի և ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

««Յուվենթուս»-ն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Որոշումս շատ հեշտ էր: Հիմա չեմ մտածում ֆուտբոլում ինչ-որ բանի հասնելու մասին, պարզապես հաճույք եմ ստանում խաղալուց։ Այդպես է եղել ինչպես, «Սպորտինգ»-ում, այնպես էլ «Մանչեսթր Յունայթեդ»-ում և «Ռեալ»-ում։ Այդպես կլինի և հիմա: Չեմ փոշմանում, որ հեռացել եմ «Ռեալ»-ից: Շնորհակալ եմ «Յուվենթուս»-ին՝ կրկին մեծ ակումբում խաղալու հնարավորություն տալու համար»,- նշել է Ռոնալդուն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր