ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կամերային նվագախմբի ու երգչախմբի համատեղ համերգին կներկայացվեն վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ
01:10, 19.07.2018 | mamul.am
2434 | 0

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հուլիսի 20-ին, ժամը 19:00 հանդես կգան համատեղ համերգով: 2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգային երեկոյին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) հանդես կգան դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Միջոցառումը կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ռոբերտ Մլքեյանի խոսքով՝ համերգային երեկոյին ունկնդիրը կվայելի կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ: Ծրագրում ընդգրկված են Հայդնի, Մոցարտի գործերը:

Որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

2017/18 համերգաշրջանի եզրափակիչ համերգից հետո կոլեկտիվները պատրաստվելու են 2018/19 համերգաշրջանում ներկայացնել ինքնատիպ ու հետաքրքիր նախագծեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր