ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ
12:55, 18.07.2018 | mamul.am
10291 | 0

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում որոշ նշանակումներ անտրամաբանական են թվում, փորձեցինք ճշտել, թե ո՞ր Գագիկ Խաչատրյանի մասին է խոսքը: ԱՀ նախագահականից մեզ փոխանցեցին, որ նա ոչ թե ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, այլ՝ արցախցի երիտասարդ հեռուստահաղորդավար Գագիկ Խաչատրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր