Հուլիսի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին կներկայացվեն նկարչի` տարբեր ժամանակահատվածներում ստեղծած աշխատանքները: Հասմիկ Գասպարյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Ստեղծագործում է հիմնականում սյուրռեալիստական ոճում` յուրօրինակ և հետաքրքիր լուծումներով ներկայացնելով իր աշխարհընկալումն ու ներաշխարհը. այժմ աշխատում է «Նարեկացի» արվեստի միությունում որպես Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի ուսուցիչ: Հասմիկ Գասպարյանն իր աշխատանքներով ներկայացել է և՛ անհատական, և՛ խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների: Մուտքն ազատ է: |