ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Ցուկերբերգը հայտնել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության ապացույցների առկայության մասին
10:35, 20.07.2018 | mamul.am
11867 | 0

Facebook սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը Recode պարբերականի տված հարցազրույցում հայտարարել է, որ ընկերությունն ապացույցներ ունի 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին:

«Մեր ձեռքում եղած տվյալները հստակ ապացուցում են, որ ռուսներն իսկապես փորձել են ազդեցություն ունենալ ընտրությունների վրա»,- ասել է Ցուկերբերգը:

Նրա խոսքով՝ սոցցանցի մասնագետները ռուսական կողմից միջամտության առաջին փորձերն են հայտնաբերել դեռևս 2015թ. և այդ մասին տեղեկացրել Հետաքննությունների դաշնային բյուրոյին: Իսկ 2016թ. նախագահական ընտրությունների ժամանակ նրանք նմանատիպ ակտիվություն են նկատել և տեղեկությունը կրկին ուղարկել ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր