ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Կոռուպցիոն սխեմաներ, չարաշահումներ, ճնշումներ. ՀՔԱՎ-ն անդրադարձել է «Հարավկովկասյան երկաթուղու» խնդրին
12:55, 20.07.2018 | mamul.am
4315 | 1

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը 30 տարով հավատարմագրային կառավարման է վերցրել «Հայկական երկաթուղին», չարաշահումներ ու խախտումներ է թույլ տվել ՀՀ-ում գործունեության 10 տարիների ընթացքում:

2008 թ.-ից ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունում միլիոնավոր դոլարներ են փոշիացվել ատկատների և այլ կոռուպցիոն սխեմաների միջոցով:

Այս մասին ծավալուն տեղեկատվություն է ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեննները, տարբեր ժամականահատվածներում կառավարելով ընկերությունը, միմյանց չեն զիջել կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվածությամբ և անձնական շահը հետապնդելու քաղաքականությամբ:

Տեղեկատվությունը որոշ փոփոխություններով ներկայացնում ենք այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր