ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Այսօր տեղեկանում ենք, որ Թեղուտ գյուղի մոտակայքում 30 մարդ ծեծի է ենթարկել ազգային պարկը հսկող երեք կամավորի». Նաիրա Զոհրաբյան
12:05, 20.07.2018 | mamul.am
7761 | 1

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Չկա օր, որ առնվազն մի հարյուր անգամ չասենք, որ Հայաստանը և Երևանը բնապահպանական աղետի շեմին են։ Անխնա ու վայրի հանքարդյունաբերություն, Ամուլսարի անվերջանալի էպոպեա, կանաչ տարածքների հանդեպ կատաղի վանդալիզմ։ Տպավորություն է, որ ևս մի քանի տարի ու «անտառ» և «կանաչ տարածք» հասկացությունները հավակնելու են դառնալ Գինեսի ռեկորդների շահառու։
Ու այսօր տեղեկանում ենք, որ Թեղուտ գյուղի մոտակայքում 30 մարդ ծեծի է ենթարկել ազգային պարկը հսկող երեք կամավորի։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ երեք կամավորները թույլ չեն տվել, որ հարակից գյուղերի բնակիչները կտրեն անտառն ու վաճառեն։ Գյուղացին ունի իր հիմնավորումը՝ գազ և էլեկտրաէներգիա սպառել չի կարող, որովհետև թանկ է, մնում է անտառ կտրելը։ Բայց ո՞վ է վճարելու այն գինը, երբ Հայաստանն այս կերպ վերածվում է անապատի. նույնը Երևանը, որտեղ կանաչ տարածք գտնելը այլևս դառնալու է օրվա թոփ լուրը։
Մինչդեռ, վիճակագրությունը բավականին դաժան է։ Քաղցկեղի ամենաբարձր տոկոսը Հայաստանում հենց Լոռու մարզում է, որտեղ անխղճորեն կտրում են անտառներն ու ավիրում կանաչ տարածքները։ Նույն կատաստրոֆիկ վիճակը Երևանում է։ և քանի դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել, Երևանում պետք է կիրառել «Կանաչ քաղաքի» կոնցեպտը, ինչը և առաջարկելու է «Բարգավաճ Հայաստանը»։
Եվ որպես հետգրություն. հույս ունեմ, որ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն բոլոր նրանց, ովքեր ծեծել են երիտասարդ կամավորներին, որ ընդամենը պահպանում էին մեր բոլորի հարստությունը՝ անտառը։
Ներողություն տղաներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր