ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին
14:20, 20.07.2018 | mamul.am
6755 | 1

«Մենք նստել, զրուցել ենք, սուրճ ենք խմել: Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին: Այսինքն այն, ինչ հայտնել է, արդեն հայտնի էր ինձ»,- հրավիրած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է ցանկություն հայտնել իր հետ քննարկելու որոշ հարցեր և ինքը նրան հրավիրել է կառավարական առանձնատուն:

«Առաջին նախագահը ցանկություն է ունեցել հանդիպելու: Եթե այլ ցանկություններ կլինեն հանդիպելու՝ ես կքննարկեմ»,- պատասխանելով հարցին, թե մտադիր չէ՞ հանդիպել նաև ՀՀ մյուս նախկին նախագահների հետ, ասել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր