ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պատրաստ եմ բանակցել Ալիևի հետ». Նիկոլ Փաշինյան
14:30, 20.07.2018 | mamul.am
7795 | 3

Պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, բանակցության նյութ կա, և այդ նյութերին մենք պետք է ամբողջապես ծանոթանանք, վերլուծենք և բանակցենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը բացառել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այն տարբերակը, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար:

«Եկեք արձանագրենք, որ չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա»,- ասել է վարչապետը։

«Եթե Հայաստանն Ադրբեջանից փոխզիջման ուղերձ ստանա կամ եթե Ադրբեջանը հակված լինի փոխզիջման, ապա այդ ժամանակ կքննարկենք, ընդ որում՝ ոչ թե կառավարության մակարդակով, այլ, այսպես ասած, ազգովի՝ մեզ համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր