ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը պատերազմ թույլ կտա». Նիկոլ Փաշինյան
14:45, 20.07.2018 | mamul.am
5044 | 5

Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկումը մեր տարածաշրջանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ, իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկումը թույլ չտալու համար: Ես չեմ կարող դրան հավատալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ինչ վերաբերում է լարվածության աստիճանին, վարչապետն ասել է.

«Մի քիչ կարող է ավելանալ, պակասել, բայց ընդհանուր ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ, որը կարող է մի օր կրակոցներով չարտահայտվել, մի օր արտահայտվել, սակայն դա չի նշանակում, որ մի օրում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվեց»,- հավելել է ՀՀ վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր