ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Բանանց»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել
15:15, 20.07.2018 | mamul.am
5240 | 1

«Բանանց» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել․

«Ինչպես հայտնի է սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է իր պատրաստակամությունը նշված ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասով: «Բանանց» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում՝ համոզված լինելով, որ իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի»,- նշված է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր