mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.03, EUR 550.85, RUB 7.23, GBP 617.31
+22 °C, +18 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հանկարծամահ է եղել Կենդանաբանական այգու 18-ամյա Նոբել վագրը
15:30, 20.07.2018

Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, հանկարծամահ է եղել:

«Ցավով տեղեկացնում ենք, որ Վայրի բնությունը հետ վերցրեց Նոբելին:

Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Մեկ ամսից պիտի լրանար զառամյալ արուի 18 տարին, եթե ծերությունը չսպառեր նրա կենսական ուժերը:

Նոբելը պատկանում էր վագրերի ամուրյան տեսակին: Հայրը Վիլիսն էր, իսկ մայրը՝ Պուրդան: Նրա տոհմային համարն էր 4652-ը:

Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25:

Նոբելը Երևանի կենդանաբանական այգի էր եկել 2005 թ.ի մայիսի 9-ին: Ընկերուհու՝ Գերտայի հետ նրանք, Նոբելի մեղքով, այդպես էլ սերունդ չտվեցին:

Կենդանու անկումը գրանցվել է այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ: Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած:

Դին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք ըստ սահմանված կարգի ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության:

Անկման նախնական պատճառը, ըստ ԵԿԱ կենդանաբուժի, ծերությունն է»:

Հանկարծամահ է եղել Կենդանաբանական այգու 18-ամյա Նոբել վագրը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր