«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել. «Ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետևանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել: Հարկ ենք համարում անդրադառանալ նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում և չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է» |