ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Փորձում էին ճշտել՝ ԵՄ-ն որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին». Փաշինյանը՝ ռուս պրանկերների կատակների մասին
16:40, 20.07.2018 | mamul.am
4488 | 2

Հումորից բացի, քաղաքական բովանդակություն եմ տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս պրանկերների կատակներին:

«Այդ խոսակցությունների հեղինակները փորձում էին ճշտել՝ Եվրոմիությունը որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին: Հուսով եմ՝ ճշտել-վերջացրել են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հեռախոսազրույցների վերաբերյալ խնդրել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին տեղյակ պահել, որ ինքը ԵՄ պաշտոնյաների հետ հեռախոսազրույց չի ունեցել:

Հիշեցնենք, որ ռուս պրանկերներ Լեքսուսն ու Վովանը վարչապետի անունից զանգել էին Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին և ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին: Ավելի վաղ պրանկերները վարչապետի անունից նմանատիպ հեռախոսազրույց էին ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր