ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Երևանում տեղական ինքնակառավարումը, կարելի է ասել, գտնվում է սաղմնային վիճակում». Սոնա Աղեկյան
02:10, 21.07.2018 | mamul.am
4801 | 0

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երևանում տեղական ինքնակառավարումը՝ կարելի է ասել, գտնվում է սաղմնային վիճակում: Երևանցիները գրեթե հաղորդակից չեն Երևանի կառավարման գործառույթներին: Նրանք չեն վերահսկում Երևանի բյուջեն և չեն տիրապետում տեղեկատվությանը, թե ինչպես են ծախսվում իրենց գումարները և ինչպես է տնօրինում Երևանի քաղաքապետարնն իրենց պատկանող գույքն ու հողերը:

Օրինակելի համարվող ժողովրդավարական հասարակարգերը տեղական ինքնակառավարումը դիտարկում են արդյունավետ կառավարման կարևորագույն միջոց, ելնելով այն համոզմունքից, որ իրական իշխանությամբ օժտված տեղական ինքնակառավարման մարմինների գոյությունն ապահովում է արդյունավետ և, միաժամանակ, քաղաքացուն մոտեցված կառավարում:

Ինքնիշխան կամք, ինքնակազմակերպում, ինքնակարգավորում, ինքնագործունեություն և ինքնավերահսկողություն՝ այս սկզբունքները կարևոր դեր ունեն տեղական ինքնակառավարման գործունեության համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր